Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը

ԱՄՆ գործադիր իշխանությունները դադարեցնում են ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը։ Այս մասին X-ում հայտնել է միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE):
Խոսքն ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից այս լրատվամիջոցների ծառայությունների թանկարժեք բաժանորդագրությունների համար վճարելու մասին է։ Մասկի խոսքով՝ Պետդեպարտամենտը դադարեցրել է վճարումները Associated Press-ին, ֆիննախը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրությունների համար վճարումները, իսկ Ազգային ավիատիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) հրաժարվել է Politico բաժանորդագրությունից։
Հատկանշական է, որ միայն Politico-ի բաժանորդագրության համար կառավարությունը վճարել է 8,2 միլիոն դոլար: