ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի 11 տոննա կշռող ռումբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար

Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է Իսրայելին ամենահզոր ոչ միջուկային ռումբերից մեկի՝ MOAB-ի («Բոլոր ռումբերի մայրը») մատակարարման մասին, գրում է Bild-ը։
11 տոննա կշռող այս ռումբը ունակ է ոչնչացնել գետնի խորքում գտնվող օբյեկտները, ինչպիսիք են Իրանի միջուկային օբյեկտները։
Նախկինում ԱՄՆ բոլոր նախագահները՝ Ջորջ Բուշից մինչև Ջո Բայդենը, հրաժարվում էին այդ զենքերը փոխանցել Իսրայելին՝ վախենալով հակամարտության սրումից: Սակայն Թրամփը այժմ առաջին անգամ կանաչ լույս է վառել MOAB-ի մատակարարման համար, նշում է գերմանական հրատարակությունը։
Փորձագետները կարծում են, որ դա կարող է ազդանշան լինել Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման համար: