Ադրբեջանը պահանջել է, որպեսզի «Ռուսական տունը» դադարեցնի իր գործունեությունը Բաքվում

Россотрудничества-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը խոստովանել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իսկապես պահանջել է, որ Բաքվում գտնվող Ռուսական տունը դադարեցնի իր գործունեությունը որպես իրավաբանական անձ գրանցման բացակայության պատճառով։
«Ռոսիա-24»-ի եթերում նա նշել է, որ ռուսական կողմը բազմիցս դիմել է Ադրբեջանի իշխանություններին գրանցման հարցում օգնության խնդրանքով, սակայն հարցը այդպես էլ չի լուծվել։
Նրա խոսքով, «Ռուսական տունը» պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է շտապ վաճառել այն։
Միևնույն ժամանակ, մեկ այլ սեփականատեր, ում հետ տեղափոխության շուրջ բանակցություններ են վարվել, առայժմ դադար է վերցրել։
Ավելի վաղ ադրբեջանական մամուլը գրում էր առանց գրանցման Ռուսական տան գործունեության մասին եւ կոչ էր անում պետական մարմիններին ուշադրություն դարձնել սրա վրա։