Վրաստանը կվերափոխի օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը նախաձեռնում է վերափոխել ԱՄՆ օտարերկրյա գործակալների մասին օրենքը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է РИА Новости-ն։
«Դուք տեսե՞լ եք, որ շատերը փորձել են անորոշ միջավայր ստեղծել թափանցիկության օրենքի հետ կապված: Դրա համար մենք ասում ենք, որ ԱՄՆ-ն ԱՄՆ-ն է, ոչ ոք չի կասկածում, որ նրանց կառուցվածքը, օրենսդրությունը, համակարգը համապատասխանում են ժողովրդավարական չափանիշներին»,-նշել է նա:
Նա նշել է, որ օրինագիծը ուժի մեջ կլինի առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Քաղաքական գործիչը կոչ է արել օրենքի նորացված տարբերակի վերաբերյալ բողոքների դեպքում դիմել Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին: