Միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի դեմ ենք. Իրանի դեսպան

Մենք դեմ չենք տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, միայն այն դեպքում, եթե այն իրականացվում է երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,-ասաց նա։
Դեսպանը ներկայացրեց Ադրբեջանից Նախիջևան տանող տրանսպորտային երթուղու տրամաբանությունը․ այն ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության ներքո և մաքսային կանոնակարգերն իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։