Հորդանանը պատերազմ կհայտարարի Իսրայելին, եթե Նեթանյահուն Գազայի ժողովրդին բռնի տեղահանի

Եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձի բռնի տեղահանել պաղեստինցիներին Գազայից, Հորդանանը այլ ելք չի ունենա, քան պատերազմ հայտարարել հրեական պետությանը։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Նախազգուշացումը հնչեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնեց իր պնդումը, որ Հորդանանն ու Եգիպտոսը պետք է ընդունեն պաղեստինցիներին Գազայի հատվածի «մաքրման» մաս:
Հորդանանի կառավարական աղբյուրները շեշտում են, որ պատերազմը վերջին բանն է, ինչ ցանկանում է Հորդանանը, և որ Հաշիմյան թագավորությունը ձգտում է խաղաղ կարգավորման: Միաժամանակ նրանք բացարձակապես վստահ են, որ եթե պաղեստինցի փախստականները սկսեն զանգվածաբար հատել սահմանը, Հորդանանի իշխանությունները կփակեն այն։