Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել հակամարտությունը Գազայում, միայն մեկ դեպքում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել հակամարտությունը Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքեն գոտին: Այս մասին գրում է Axios-ը։
ԱՄՆ կատարած այցի ժամանակ Իսրայելի վարչապետն ամերիկացի գործընկերներին ասել է, որ պատրաստ է վերջ դնել Գազայի հատվածում հակամարտությունը, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը լքի տարածաշրջանը և գնա երրորդ երկիր։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդների անունները, ինչպես նաև հնարավոր երկրները, որտեղ նրանք կարող են գնալ, չեն նշվում։