ԱՄՆ-ն առաջին պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ Թրամփի օրոք

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական անձանց, կազմակերպությունների և նավերի դեմ, որոնք նպաստում են իրանական նավթի հոսքին Չինաստան:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։
Պատժամիջոցների ցանկում ներառված է վեց անձ, որոնցից հինգը Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ Հնդկաստանի քաղաքացի։
Պատժամիջոցների են ենթարկվել նաև ինը իրավաբանական անձինք։ Դրանցից երեք ընկերություն գրանցված է Իրանում, երկուականը՝ Հոնկոնգում և Չինաստանում, մեկը՝ Հնդկաստանում:
Ներդրված սահմանափակող միջոցները ազդել են նաև երեք նավերի վրա, որոնցից երկուսը նավարկում են Պանամայի դրոշով, իսկ մեկը՝ Հոնկոնգի դրոշի ներքո։