Գերմանիան 45 ադրբեջանցիների արտաքսել է երկրից, ովքեր վերադարձել են Բաքու

Ադրբեջանի և Եվրամիության միջև «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակներում Գերմանիայից վերադարձվել է Ադրբեջանի 45 քաղաքացի։
Այս մասին հայտնում է Գերմանիայի Պետական միգրացիոն ծառայությունը:
Ադրբեջանի վերաինտեգրման աշխատանքային խումբը, որը համակարգում է Պետական միգրացիոն ծառայությունը, համապատասխան միջոցներ է ձեռնարկում վերադարձած Ադրբեջանի քաղաքացիներին վերաինտեգրելու և նրանց հանդիպած բոլոր դժվարությունները լուծելու համար։