Մենք ունենք կառավարության կողմից պատժիչ քաղաքականության ռեալ ապացույց. Արա Զոհրաբյան (տեսանյութ)Թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում. թյուրքագետՀայաստանն ու Ադրբեջանը ավարտում են պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունները. ԼոնդոնԱվետիք Չալաբյանի գործով հայտնի դարձած Թոռնիկը մասնակցել է Սարիկ Մինասյանի նախընտրական քարոզարշավին Yerkir.amՇվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևը հիշեցնում է՝ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքըԺողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետՍպիտակում 17-ամյա տղային սպանել են՝ 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներԻրանում ամանորյա տոնակատարությունների հետևանքով զոհերի թիվն աճում էՄարիա Կարապետյանը, Արման Եղոյանն ու Սարգիս Խանդանյանը Հռոմում ենԱդրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին․ ԱԳՆԱրփինե Սարգսյանի, ոչ գրագետ մոտեցման պատճառով, նոր անհարմարություններ են ստեղծվել անձնագրային բաժնում«Տուալետում սև սունկ է աճում, այլևս հնարավոր չէ ապրել». վարդաշենցի (տեսանյութ)
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները
Հութիները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի ավիաբազայինՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ»Մինչև մարտի 23-ն անձրևներ կլինեն
Ադրբեջանը որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սբ Ամենափրկիչը
4 հազար 439 օտարերկրացի ստացել է Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակԱԺ նախագահի պարտականությունները կատարումը հանձնարարվել է Ռուբեն Ռուբինյանին «Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ ՈւՂԻՂԱնուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն գնացել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի հետքերով. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազինԱՄՆ դեսպան Քվինն այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոց (լուսանկարներ)ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ»Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբանԱրցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ»Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ»Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Էքրեմ ԻմամօղլուինՏեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԵթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտն է տարածել, թե իբր հայկական զինուժը գիշերը կրակ է բացել Վարդենիսի, Սոթքի և Շորժայի դիրքերից
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումԱդրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կշարունակի պատերազմն Իսրայելի հետՓաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար․ Հարութ Սասունյան Ադրբեջանը ճնշում է ­ՀՀ-ին՝ ընդ­միշտ ձեռք­բե­րե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան փա­կումը Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» արձագանքները Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոնի համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդ Դեսպանը ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիսում, 6 վիրավոր կա Ապօրինի զենք է հայտնաբերվել Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հունաստանի հայ գաղութի հարցերը Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀԿ կուսակցական աշխատանքների հարցերը
Պուտինը Թրամփի հետ զրույցում հաստատել է՝ Ուկրաինայում հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորվի
Արցախցի 8-15 տարեկան երեխաներին հրավիրում են միանալու «Լույս Արցախի մանուկներին» ծրագրին
Հասարակություն

ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով․ Արմեն Գևորգյան

ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով․ գրել էՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է նրա հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջութամբ․

«Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման միակ «օգտակար» կողմը հայաստանյան որոշ շրջանակների համար կլինի այդ գաղափարի նախընտրական շահարկումը։ Կա վտանգ, որ եվրոպական գաղափարի քաղաքական շահարկումը և օգտագործումը՝ Արևելքի հետ առճակատման առումով, ինչպես նաև ներքաղաքական նպատակներով, կհանգեցնի այդ գաղափարի վարկաբեկմանը։ Եվրոպական գրավչության և հեռանկարների նկատմամբ հասարակ քաղաքացիների ընկալումը աստիճանաբար «կփչանա», քանի որ սպասելիքները չեն համընկնի իրականության հետ, իսկ անդամակցությունը կմնա անհասանելի։ Արդյունքում սա կհանգեցնի հայկական հասարակության նոր հիասթափությանը։

Ինքը՝ օրենքը, կարող է վերածվել հակահայկական գործիքի, այլ ոչ թե զարգացման սահմանները ընդլայնելու հնարավորության։ Ճիշտ այնպես, ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը. այն որևէ օգուտ չբերեց, միայն նոր լարվածություն առաջացրեց Ռուսաստանի հետ, իսկ Բաքուն ակտիվորեն օգտագործում է այդ հանգամանքը (հրաժարվել հայցերից միջազգային դատարաններում)՝ որպես պատրանքային խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման։

Օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով։ Մինչդեռ այն երկրները, որոնք ունեն ռազմավարական շահեր տարածաշրջանում (Չինաստան, Իրան, Հնդկաստան), կհասկանան Հայաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները և կարձանագրեն, որ դրանք հստակ ԲՐԻԿՍ-ի կամ տարածաշրջանի շրջանակներում չեն։ Բոլորը կխոսեն Հայաստանի ինքնիշխան ընտրության իրավունքից, բայց իրականում առաջնորդվելու են այն հաշվարկով, որ այդ ընտրությունը պետք է համապատասխանի կոնկրետ պետությունների և դաշինքների շահերին։

Բացի ամեն ինչից, չպետք է մոռանալ նաև Եվրամիության ներսում գոյություն ունեցող պրո-ադրբեջանական «գազային» կոալիցիայի մասին։ Դրանք այն երկրներն են, որոնք ստանում են ադրբեջանական գազ, դրանով իսկ սպասարկում Ալիևների ընտանիքի աշխարհաքաղաքական շահերը և խոչընդոտում մեզ առնչվող նախաձեռնությունները։ Ի դեպ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը, չլինելով կազմակերպության անդամ, կարող է էական ազդեցություն ունենալ նրա՝ Հայաստանին առնչվող որոշումների վրա։

Կարո՞ղ է իրականացվել եվրոպական երազանքը

Նախևառաջ մենք պետք է աստիճանաբար հրաժարվենք մեր մտածողության և հասարակական վարքագծի մոդելների համատարած արխայիկությունից։ Անհնար է լուծել ժամանակակից հասարակական զարգացման խնդիրները և ձգտել կատարելության՝ միևնույն ժամանակ առաջնորդվելով հին կառավարման մեթոդներով, ժողովրդավարությունը վերածելով մեծամասնության դիկտատուրայի, խթանելով ընտրովի արդարադատությունը, խորացնելով հասարակական բևեռացվածությունը և դիմակայությունը։

Դարեր շարունակ մեր նախնիները պահել են իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը՝ առանց եվրոպական զարգացման ուղու մաս կազմելու, և դա իր ազդեցությունն է թողել Կովկասյան արեալում մեր մտածողության, աշխարհայացքի, կենցաղի ու հասարակական կյանքի ավանդույթների վրա։ Արևելյան մտածելակերպն ու արևելյան բնավորությունը դարձել են մեր կյանքի հիմնական մասը, և դժվար է այսօր միանշանակ ասել՝ մեր մեջ ավելի շատ արևելակա՞ն, թե՞ եվրոպական է, երբ խոսքը վերաբերում է ընտանիքին, գենդերային հիմնախնդիրներին կամ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Պատրա՞ստ է մեր հասարակությունը ընդունելու ժամանակակից եվրոպական հասարակության ամենալիբերալ արժեքներն ու ավանդույթները՝ որպես նորմ։ Հենց այդ պատճառով, նախևառաջ, մենք պետք է գտնենք Եվրոպան մեր մեջ, որպեսզի համոզված լինենք, որ Եվրոպայում մեզ սպասում են։

Բացի այդ, մենք պետք է ազնիվ լինենք ինչպես ինքներս մեզ հետ, այնպես էլ Եվրոպայի, արձանագրելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար եվրոպական հեռանկարի հիմնական սպասելիքները կապված են առանց վիզայի տեղաշարժի հնարավորության և Եվրոպայի՝ մեզ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հիպոթետիկ պատրաստակամության հետ։

ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են տևել տարիներ և տասնամյակներ ու ոչնչով չավարտվել։ Ի դեպ, անդամակցության հանրաքվեն էլ կարող է ձախողվել։ Հետևաբար, ԵՄ անդամակցության հեռավոր և դժվար իրագործելի հեռանկարի փոխարեն անհրաժեշտ է առաջարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման պրագմատիկ ծրագիր (ոչ անդամակցության), որը կլինի փոխշահավետ, գործնական և կունենա շոշափելի արդյունք Հայաստանի քաղաքացիների համար։ Բացի ԵՄ-ի հետ համընդհանուր քաղաքական օրակարգից, ինչպես նաև արդեն իրականացվող ծրագրերից, անհրաժեշտ է կենտրոնանալ հինգ հիմնական ուղղությունների վրա։

1. Առանց վիզայի ռեժիմի հաստատում

Հայաստանի քաղաքացիների ԵՄ-ից ունեցած հիմնական ակնկալիքը՝ առանց վիզայի ռեժիմի հաստատումն է։ Անհրաժեշտ է կենտրոնանալ այս հարցի շուրջ հաջողություն գրանցելու վրա՝ առաջիկա 1,5-2 տարիների ընթացքում։ Դա կլինի առաջին և շոշափելի հաջողությունը Հայաստանի քաղաքացիների համար։ Ընդ որում, այս հարցի լուծումը մեծապես կախված է հենց հայկական կողմից, որը պետք է կարողանա գոնե ապահովել քաղաքացիների համար կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի տրամադրումը։

2. «Բացահայտիր Հայաստանը» ծրագիր

Այս ծրագիրը նպատակ ունի ԵՄ երկրներից ոչ-սփյուռքահայ զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 500,000-ի՝ հետագա տարիներին 7-8% աճով։ Սա հնարավորություն կտա Հայաստանում կայուն և զարգացող դարձնել ծառայությունների ոլորտը (հյուրանոցներ, ռեստորաններ, տուրիստական գործակալություններ, ավիափոխադրումներ և այլն)։ Անհրաժեշտ է ԵՄ-ի աջակցությամբ նախաձեռնել հատուկ տեղեկատվական և գովազդային արշավ՝ հայկական ժառանգության և զբոսաշրջային ուղղության վերաբերյալ։

3. ԵՄ-ի քաղաքացիական պաշտպանությանը օժանդակություն

Եթե ԵՄ-ն իսկապես պատրաստ է աջակցել Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա պետք է Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով ապահովի Հայաստանի համար պաշտպանական ժամանակակից տեխնիկա և սպառազինություն (ոչ միայն վրաններ ու հակագազեր)։ Իսկ եթե դա անիրատեսական է, կարելի է քննարկել Հայաստանի ողջ տարածքում քաղաքացիական պաշտպանության ժամանակակից համակարգի ստեղծման ծրագիր։

4. Առևտրային համագործակցության ընդլայնում

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում անհրաժեշտ է հասնել նոր տնտեսական հնարավորությունների, որոնք թույլ կտան ավելացնել հայկական ապրանքների արտահանումը ԵՄ՝ շուկաների դիվերսիֆիկացման, արտադրանքի որակի և ստանդարտների բարձրացման նպատակով։ Պետք է Հայաստանից ԵՄ արտահանումը հասցնել 1.5 միլիարդ եվրոյի (2.5 անգամ աճ)։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է մշակել հատուկ բրենդավորման ծրագիր՝ հայկական գինին, մրգային հյութերը, օղին, ջեմերը և խմելու ջուրը եվրոպական շուկայում ներկայացնելու համար։ Սա կնպաստի գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը և առկա աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև կնվազեցնի Հայաստանից դեպի ԵՄ միգրացիոն հոսքերը։

5. Նորարարական տնտեսության զարգացում և հայրենադարձության խթանում

ԵՄ-ի աջակցությամբ անհրաժեշտ է Հայաստանում խթանել նորարարական տնտեսության զարգացումը և այս համատեքստում սկսել հայրենադարձության համատեղ ծրագիր, որը կօգնի հայերին վերադառնալ հայրենիք՝ ներգրավվելով գիտության, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում։

Կանխատեսում (նախնական և մոտավոր գնահատականներ)

Նշված ծրագրերը՝

Հայաստանի համար կբերեն լրացուցիչ 1.5 միլիարդ եվրոյի տնտեսական օգուտ

Ամեն տարի կստեղծեն 1,000-1,500 նոր աշխատատեղ և կպահպանեն առկա աշխատատեղերը

Կնվազեցնեն բացասական միգրացիոն հաշվեկշիռը՝ այն դարձնելով դրական (տարեկան  + 5,000-10,000 մարդ)»