Ալյասկայում անհետացել է հերթական ինքնաթիռը

Ալյասկայում տասը ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է անհետացել: Այս մասին հայտնում են իշխանությունները։
«Ներկայումս մենք արձագանքում ենք Bering Air ավիաընկերության անհետացած ինքնաթիռի հաղորդմանը: Օդանավում եղել է 10 մարդ և օդաչուն, ովքեր Ունալաքլեետից Նոմ էին ուղևորվում»,- սոցցանցերում հայտնել հրշեջ ծառայությունը:
Հաղորդվում է, որ օդանավի ցամաքային ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում: Օդային որոնման հնարավորությունները սահմանափակված են եղանակով և տեսանելիությամբ: