Ռուսաստանը կբարձրացնի Բաքվում «Ռուսական տան» աշխատանքի հարցը ամենաբարձր մակարդակներով. Պեսկով

Ռուսաստանը կբարձրացնի Բաքվում «Ռուսական տան» աշխատանքի հարցը տարբեր մակարդակներով, հնարավոր է նույնիսկ ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միաժամանակ նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հրապարակային հայտարարություններ անել AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Սակայն Ռուսաստանի տան փակման թեման կարող է քննարկվել նաեւ պետությունների ղեկավարների մակարդակով։
«Ռուսաստանը ափսոսում է դրա համար և հույս ունի լուծել խնդիրը երկխոսության միջոցով՝ առաջնորդվելով Ադրբեջանի հետ լավ հարաբերություններով»,- ընդգծել է Պեսկովը։