Time ամսագիրն իր նոր համարի շապիկին պատկերել է Իլոն Մասկին՝ ԱՄՆ նախագահի աթոռին նստած

Ամերիկյան Time ամսագիրն իր նոր համարի շապիկին պատկերել է գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկին՝ ԱՄՆ նախագահի աթոռին նստած։
Շապիկին քաղաքական գործիչը պատկերված է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահի սեղանի մոտ նստած, նրա թիկունքում պատկերված է երկու դրոշ՝ ԱՄՆ-ի և ԱՄՆ-ի նախագահի:
«Ոչ մի մասնավոր անձ նման իշխանություն չի ունեցել ամերիկյան կառավարության աշխատակազմի նկատմամբ»,-պնդում է պարբերականը: Նյութում նշել են, որ առայժմ Մասկը, կարծես, հաշվետու չէ ոչ ոքի, բացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից: