Ալյասկայում անհետացած ինքնաթիռի բոլոր ուղևորները մահացել են

Բոլոր տասը մարդիկ, ովքեր գտնվել են Ալյասկայում մեկ օր առաջ անհետացած ինքնաթիռում, մահացել են:
Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Ալյասկայի արևմտյան հատվածում կործանված փոքր ինքնաթիռի բոլոր 10 մարդիկ մահացել են»,- ասվում է առափնյա պահպանության ծառայության հայտարարության մեջ։
ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ հայտնաբերել է կործանված ինքնաթիռը Նոմ քաղաքից 54 կիլոմետր հարավ-արևելք: