Ռուսական բանակը գիշերը խոցել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք

Այս գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել և որսացել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարքեր։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ամենամեծ հարձակումը տեղի ունեցել Կուբանում, որտեղ ուկրաինական անօդաչուները հարձակվել են բնակելի տների վրա:
Հարձակման հետևանքով հինգ տուն վնասվել է: Զոհեր և վիրավորներ չկան: