Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում գրանցել է գերարդյունավետ ցուցանիշ

Հարի Քեյնը գոլի հեղինակ է դառնում իր չորրորդ խաղում անընդմեջ։
«Բավարիայի» հարձակվողը երկու անգամ գրավեց «Վերդերի» դարպասը (3:0) Բունդեսլիգայում։
Մինչ այդ դուբլ էր գրանցվել «Հոլշտեյնի» դեմ խաղում (4:3), ինչպես նաև Չեմպիոնների լիգայում մեկական գոլ էր հեղինակել «Ֆրայբուրգի» և «Սլովանի» դեմ խաղերում:
Քեյնը 21 գոլով գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակը։ Ընդհանուր առմամբ, անգլիացին «Բավարիայի» կազմում անցկացրած 73 խաղում խփել է 72 գոլ։