Փաշինյանի այցը Վաշինգտոն իրականում ունի մութ կողմեր, գուցե նրան «փակ ծրար» են տվել․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրել է․
«Փաշինյանի այցը Վաշինգտոն իրականում ունի մութ կողմեր,գուցե նրան «փակ ծրար» են տվել
Թև վերլուծական և փորձագիտական շրջանակաները կամ ակտիվ օգտատերերը քննարկում են Փաշինյանի ԱՄՆ կատարած անարդյունավետ այցը պետք չի բացառել,որ այն ունի մութ և փակ կողմեր:
Ես շատ հեռու եմ էն մտքից,որ Փաշինյանը միամիտ է և չգիտեր գնալուց որտեղ է նստելու կամ ում հետ է հանդիպելու և նրա խորհրդատուները չէին հաշվել,որ դա նրան որևէ դիվիդենտ չի բերելու:Ի դեպ ով չգիտի ասեմ,որ երկրի ղեկավարների այցերը գրեթե 99% պլանավորված են լինում,յուրաքանչյուր նյուանս և կարելի է ենթադրել,որ այդքան անիմաստ այցի խորքում եղել են կարևոր հարցեր իր իշխանությունը պահելու մասով:
Նրան հետաքրքիր միակ թեման հիմա իշխանություն պահելն է և առաջիկա ընտրություններում կրկին վերարտադրվելը:
Գուցե նոր ադմինիստրացիան նրան չտա այլևս նոր «նարուշիլովկա» և նա ստիպված լինի առերեսվել ներքաղաքական իրականության հետ:Գուցե նրան փակ մեսիջ են փոխանցել Թրամփից,գուցե նույնիսկ դա էլ չեն արել,դա կերևա առաջիկա ամիսներին»: