Սուրենյանցը հայտնել է, թե ով է իրենց թեկնածուն՝ Գյումրիի ավագանու ընտրություններում

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակը Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում կգլխավորի Արտյոմ Ղարաղազարյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Արտյոմ Ղարաղազարյանը գործարար է, մարզիկ, պատվախնդիր ու հարգված գյումրեցի»,-իրենց թեկնածուին ներկայացրել է քաղաքական գործիչը։