Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում է Sputnik Грузия-ն։
Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: Ծանր բեռնատարներին և տրանսպորտին թույլատրվում է միակողմանի երթևեկել թունելներում: