Բաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Ես շարունակ, անհոգնել կրկնում եմ, որ Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող շինծու «դատավարությունները» ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, դա փաստ է, դրա մասին պարզ խոսում է նաեւ ադրբեջանական կողմը։ Երեկ մեր 15 հայրենակիցների գործով «դատավարության» «մեղադրական եզրակացության» մեջ արդեն ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել՝ միլիարդավոր դոլարների հասնող։
Այս ֆոնին ԵԱՀԿ ՄԽ չեղարկումը, դրանով Արցախյան հարցը «փակումը», ողջ հակամարտության պատմության խեղաթյուրումը, ինչպես նաեւ միջազգային դատական գործընթացներից հրաժարումը ճակատագրական է դառնալու հենց ՀՀ-ի համար։
Ադրբեջանի շինծու ու կեղծ օրակարգերը չեզոքացնելու ամենաճիշտ ու փաստկան ճանապարհը միջազգային իրավական գործընթացներն են, իսկ դրանցից հրաժարումը բերելու է աղետալի հետեւանքների»։