Վստահ ենք, դիմադրության շարժումը հաղթանակ է տանելու․ Իրանի նախագահ

Իսլամական երկրները կարող են վերականգնել Գազայի ժողովրդի կյանքը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Փեզեշքիանը ՀԱՄԱՍ-ի ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Մենք վստահ ենք դիմադրության վերջնական հաղթանակի մեջ, քանի որ Բարձրյալ Աստված պարտավորվել և խոստացել է դա»:
Իրանի նախագահն ընդգծել է միջազգային կոալիցիայի ստեղծման անհրաժեշտությունը, հատկապես իսլամական երկրների մասնակցությամբ Գազայի ժողովրդին օգնելու և այդ տարածաշրջանը վերականգնելու համար: