ԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին. Պեզեշկյան

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու իր ցանկության մասին, սակայն այդ ընթացքում նոր ինտրիգներ է ծրագրում նրա դեմ։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թրամփն անընդհատ ասում է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ։ Միաժամանակ նա ավելի ու ավելի շատ հրամանագրեր է ստորագրում հակաիրանական դավադրություններով։ ԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին»,- ասել է Փեզեշկյանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի տոնակատարությունների ժամանակ։
Ինչպես հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, ԱՄՆ-ի հետ նոր գործարքի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից։
«ԱՄՆ-ն երբեք վստահելի չի եղել և այժմ չի կարող վստահվել: ԱՄՆ-ի հետ գործարքը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Այսօր մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ի հետ գործարքը կբխի մեր շահերից»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։