Հայտնի գործերով դատախազը հավակնում է բարձր պաշտոնի. «Հրապարակ»Տարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրել. «Ժողովուրդ»Ցույցեր և բախումներ Անկարայում. կան վիրավոր ոստիկաններՈ՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ» «Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ է. «Ժողովուրդ»Մոսկվա այցից հետո պարզ կդառնա իշխանության ճակատագիրը. «Հրապարակ»
Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ․ Փաշինյան
Ուկրաինան ընդունեց անվերապահ զինադադարի առաջարկը. ԶելենսկիԻսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհվել և վիրավորվել են ՄԱԿ-ի աշխատակիցներԱդրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, ցավոք, չունենք դրական արձագանք․ Արարատ Միրզոյան Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ Հայաստան-Վրաստան հանդիպումից առաջ
Բաքուն հրադադարի խախտման մեղադրանք է ներկայացնում, խաղաղության հասնելու ՀՀ կամքը պիտի փոխադարձվի
Գյումրու ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելուց Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը պիտի հանել շրջանառությունից Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար․ Վելդկամպ Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան Թիմում մթնոլորտը շատ լավ է․ Հարոյան Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողները եկել են Հայաստան, հետո` ծաղրել․ Մանուկյան Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ «Արթուն ենք» շարժումը ընդդիմադիր ուժերի և հանրության միջև հարթակ կձևավորի՝ իշխանափոխության պահանջով Թրամփն ու Պուտինը համաձայնել են՝ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղությամբ Վաղը մի քանի հազար հոգով գալու ենք այստեղ, եթե Տիգրանի գործով չունեցանք ձերբակալված ոստիկան (տեսանյութ) «Աէրոֆլոտը» ավելացնում է Մոսկվայի և Երևանի միջև թռիչքները Հենց այսօր պետք է պաշտոնից ազատվեն այն ոստիկանները, որոնք խոշտանգել են Տիգրանին, սա է մեր պահանջը (տեսանյութ) Սյունիքում ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «թունավորում» ախտորոշումով հոսպիտալացվել են Թեհրանի խորհրդանիշ «Ազադի» աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով Առայժմ ճանապարհը կբացենք, ՔԿ-ն կատարել է մեր պահանջը, պատրաստ են Տիգրանին ու ինձ այս ժամին ընդունել (տեսանյութ) Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Թրամփը մանրամասներ է հայտնել Զելենսկիի հետ հեռախոսազրույցից Լարված վիճակ ՔԿ-ի դիմաց. «Ուզու՞մ եք ճանապարհը բացենք, թող ՔԿ-ից իջնեն, տեսեք ինչքան մարդ է եկել» (տեսանյութ) Փաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետ ՀՀ-ն պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը. Միրզոյանը՝ Բրազիլիայի ԱԳ նախարարին Աչքիս առաջ տղայիս դաժան ծեծի են ենթարկել, քացով, զենքի կոթով խփել են գլխին, որ սպանեն, չէր զարթնում (տեսանյութ) Փաշինյանը Արդարադատության նախարարին գործուղում է ԱՄՆ Ադրբեջանից կրկին հայտարարում են՝ խաղաղության պայմանագրի համար պետք է փոփոխվի ՀՀ սահամանդրությունը Հանրահավաք՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների Երկիրն ամբողջական հանձնման է տանում այս մարդը, ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ են ստորագրում. Սրբազան (տեսանյութ) Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Փաշինյանի խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրելու հայտարարությունը ագրեսիվ է դարձնելու Ալիևին Ընթանում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը Ոստիկանները խոշտանգել են զոհվածի որդի և եղբայր արցախցուն՝ ահազանգում է պաշտպանը․ ՈՒՂԻՂՄիրզոյանն ու Բրազիլիայի ԱԳ նախարարը առանձնազրույց են ունեցել «Իմ հանձնարարականը ՊՆ-ին հստակ է, hրադադարի ռեժիմի խախտում չանել, գնում ենք խաղաղության»․ Փաշինյան Թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ, պատմությունը բազմիցս ապացուցել է դա, մեր երկիրը կործանվում է (տեսանյութ) Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կլինեն կրթամշակութային բովանդակությամբ Մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում Մեզնից միայն մեկն է երջանիկ լինելու, հույս ունեմ` վրացիները
Մշակույթ

Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։

«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը:

Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությանը ի դեմս՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհայի, նախաձեռնության համար և վերահաստատել ԿԳՄՍՆ պատրաստակամությունը տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու գործում։

Նշենք, որ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։