Այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել. Փաշինյանի աշխատակազմում պարծեցել են թուրքական մամուլի` Հայաստանին անդրադարձերի քանակով Չեզոք և ՆԱՏՕ-ից դուրս կարգավիճակ. ՌԴ փոխարտգործնախարարը նշել է Ռուսաստանի կողմից խաղաղության երաշխիքներըՊարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում. Վահե ՀովհաննիսյանԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Բաքվի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սուրեն ՍարգսյանՔԿ-ն հերքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. Գեղամ ՄանուկյանՄարզերի մեծ մասում քամու ուժգնությունը կլինի 20-25մ/վրկ արագությամբՈրոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը. Փաշինյան
Կրակոցներ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, հայտնի է մասնակիցների ինքնությունը
ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ«Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան». Րաֆֆի Հովհաննիսյան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել
19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո, 6000 ԱՄՆ դոլար. ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ ՄինասյանըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԱդրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը. ԹորոսյանԱդրբեջանն ու Իսրայելը գազային համաձայնագիր կստորագրենԿարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվելԹրամփը մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետԱրևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք. 4 օր սպասվում են տեղումներ. ՍուրենյանԵրբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն ԶուրաբյանՎատիկանն առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապի լուսանկարը հիվանդանոցիցԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Պետք է ավարտենք խաղաղության համաձայնագրի ստորագրումը հիմա. ազատ արձակենք բանտարկյալներին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Հաջիևին
Փաշինյան Մակրոնի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտըՏեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետԳաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում էՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԲաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են
Քաղաքականություն

Իշխանությունը հայկական Արցախը հանձնելուց հետո ոտնատակ է տվել գեներալների նկատմամբ հարգանքը

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները, տարիների ընթացքում Հայոց Բանակի և ուժային այլ կառույցների զարգացումը, հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել: 

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր ժողովրդի մեծ մասը, անկախ անհատական վերաբերմունքից, հավաքական իմաստով միշտ դրական վերաբերմունք են ունեցել գեներալի կոչումը կրող հրամանատարների նկատմամբ: Գեներալներին պատվով ու հարգանքով էին վերաբերվում ամեն տեղ: Նրանք մեր բանակի հաջողությունների գլխավոր մարմնավորողներն էին: 

Ինչպիսի միջավայրում էլ լինեին՝ պատշաճ ուշադրության էին արժանանում: Կարծում եմ, որ պետությունն ու ժողովուրդը արժանին էին մատուցում բանակի գեներալներին՝ տարիների վաստակի, մարտական ուղղու և անբասիր ծառայության համար: Կային իհարկե որոշ գեներալների անվան շուրջ հյուսված բամբասանքներ, ասեկոսեներ, պատերի տակի զրույցներ, սակայն դրանք չէին ստվերում Հայոց Բանակի գեներալի՝ հավաքական դրական կերպարը:
 
Եթե ասենք, որ նրանք անսխալական, անբիծ ու անթերի էին ամեն ինչում՝ իհարկե սխալված կլինեինք: Ոչ ոք, ոչ մի ոլորտում այդպիսին չի ու չի կարող լինել: Սակայն դարերով սեփական պետությունն ու բանակը չունեցած ժողովրդի համար հաղթանակած բանակի գեներալները յուրատեսակ հպարտության և ուժի խորհրդանիշներ էին: Այդպիսին էր ընկալումը նաև աշխարհում, և հատկապես հայկական սփյուռքում:
 
2018թ. իշխանափոխությունը, քայլ առ քայլ, հետևողականորեն փոխեց վերաբերմունքը դեպի գեներալական կազմը: Փորձեցի որևէ երկրի պատմության մեջ գտնել այնպիսի ժամանակահատված, որտեղ մեծ թվով գեներալ ենթարկված լինեին քրեական պատասխանատվության, պետական հակաքարոզչության և հանրային պարսավանքի՝ չգտա:
 
Չգիտեմ, թե ինչո՞վ է դա պայմանավորված, բայց ինքը երևույթը մեր կյանքում բացասական է ու մտահոգիչ:
 
Ներազգային ավանդույթները քարուքանդը անող վայրի լիբերալիզմը փչացրեց մեր հասարակության համար շատ կարևոր՝ ներքին հարգանքի ինստիտուտը: Ակնառու օրինակներից մեկը գեներալների նկատմամաբ հարգանքի ոտնահարում էր: Սակայն այն միակ օրինակը չէ: Ի՞նչ ձևավորված վեաբերմունք կա այսօր գիտնականի նկատմամբ, ուսուցչի նկատմամբ, մտավորականի նկատմամբ, գործարարի նկատմամբ, բժշկի նկատմամբ, տարիների վաստակ ունեցող քաղաքական գործիչների նկատմամբ և այլն: Ցավոք՝ հիմնականում անտարբեր կամ վատ: Երբ հասարակության մեծ մասին թվում է, թե իրեն տրված իրավունքներն անսահմանափակ են և չունի ոչ մի պարտավորություն, երբ որևէ հայտնի մարդու անհիմն վիրավորելը դառնում է սովորական երևույթ, երբ ուսուցիչ-դաստիարակը սկսում է զգուշանալ աշակերտից կամ նրա կրթական ցածր ցենզ ունեցող ծնողից, իսկ փող աշխատելը դառնում է քաղաքացու միակ նպատակն ու երազանքը՝ այդ հասարակություններն ապագա չեն ունենում:
 
Նախկին նախագահների օրոք, կառավարությունները գիտակցում էին, որ հասարակությանը տարբեր ոլորտներում հեղինակություններ են պետք, միավորող միտք է պետք, իրենց ոլորտներում վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ հանրային հարգանք և պետական ուշադրություն է պետք:
Նիկոլը և իր կառավարությունը, բացի հազարամյա հայկական Արցախը հանձնելուց, հազարավոր զոհեր տալուց՝ ոտնատակ են տվել նաև հարգանքի ինստիտուտը: Իսկ երբ ասում են, որ օրենքի առջև բոլորը հավասար են, ապա այն դրսևորվում է հիմնականում իշխանության հետ կապ չունեցող մարդկանց պարագայում:
 
ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ հարցուցված գործերով ոչինչ չեմ ցանկանում ասել, այն թողնելով Նիկոլի պարտության պատճառները գեներալների ու զինվորականների վրա կարող դատական համակարգին: Սակայն փաստ է մի բան, գեներալներին դատող պետության մեջ հասարակությունն այլևս անտարբեր է: Երկու գեներալներ ապօրինի դատվում են Բաքվում, մյուս գեներալների զգալի մասը կամ կալանքի տակ են, կամ լքել են երկիրը, կամ անցել և անցնում են տարբեր գործերով: Մյուս՝ գործող մասն էլ ուշադիր հետևում է այսպես պետության ջլատմանը՝ որովհետև, իրենք էլ լավ գիտեն, որ քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը մեղմ ասած ոչինչ չի նշանակում:
 
Անչափ շատ գործ կա անելու այս երկրում՝ յուրաքանչյուր ոլորտում»: