Մարզերի մեծ մասում քամու ուժգնությունը կլինի 20-25մ/վրկ արագությամբՈրոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը. Փաշինյան
Կրակոցներ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, հայտնի է մասնակիցների ինքնությունը
ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ«Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան». Րաֆֆի Հովհաննիսյան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել
19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո, 6000 ԱՄՆ դոլար. ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ ՄինասյանըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԱդրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը. ԹորոսյանԱդրբեջանն ու Իսրայելը գազային համաձայնագիր կստորագրենԿարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվելԹրամփը մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետԱրևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք. 4 օր սպասվում են տեղումներ. ՍուրենյանԵրբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն ԶուրաբյանՎատիկանն առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապի լուսանկարը հիվանդանոցիցԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Պետք է ավարտենք խաղաղության համաձայնագրի ստորագրումը հիմա. ազատ արձակենք բանտարկյալներին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Հաջիևին
Փաշինյան Մակրոնի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտըՏեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետԳաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում էՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԲաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան
Հասարակություն

ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը

Քաջարանի համայնքի ավագանին ու համայնքի ղեկավարը կոչով դիմել են բնակիչներին․

Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, «ԶՊՄԿ» ՓԲԸ հարգարժան աշխատակիցներ, սթափվե՛ք և անդառնալի կորուստներից ու զրկանքներից խուսափելու համար վերադարձեք աշխատանքի և միշտ հիշեք, որ մենք ենք ստեղծելու մեր և մեր երեխաների ճակատագրերը։
 
Քաջարան համայնքի ավագանին՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կոչ է անում վերադառնալ բնականոն աշխատանքի և վերագործարկել կոմբինատի աշխատանքային պրոցեսը։ Այսպես շարունակվելու դեպքում այս անգործությունը ժամ առ ժամ մեզ ահավոր ծանր և անդառնալի հարվածներ կհասցնի, և այդ հարվածների սոցիալ–տնտեսական ծանր հետևանքները մենք բոլորս միասին կզգանք մեր ընտանիքներում և կենցաղում , համայնքում, մարզում և երկրում։

Բայց այդ հարվածների անմիջական կրողը լինելու ենք մենք՝ քաջարանցիներս, որովհետև մենք այստեղ զբաղմունքի ուրիշ տեսակ չունենք, որով կկարողանանք գոյատևել և ապրել։ Քաջարան քաղաքը ստեղծվել է կոմբինատի հիմքի վրա և այսօր անգործության մատնել կոմբինատը, նշանակում է քանդ ու քարափ անել Քաջարան քաղաքը, վերացնել մեր քաղաքի 66–ամյա պատմությունը։ Նույնիսկ 1990–ական թվականներին, հետպատերազմյա ծանր շրջանում քաջարանցին թույլ չտվեց, որ թեկուզ մեկ օր անգամ դադարի կոմբինատի աշխատանքը, այլ օր ու գիշեր նվիրվեց կոմբինատի զարգացմանը նույնիսկ աղքատիկ աշխատավարձով։ 

Եվ քանի որ կոմբինատը մեր քաղաքի ծնողն է, այդ ո՞ր մի զավակը նման կերպ կվերաբերվեր իր ծնողին և մենք բոլորս պետք է վճռական կամք դրսևորենք ու գործարկենք կոմբինատը՝ նոր կյանք տալով մեր քաղաքին ու քաջարանցուն։ Մենք միասին և միասնաբար, հանուն մեր քաղաքի, մեր բնօրրանի և մեր զավակների պետք է վերականգնենք աշխատանքները և մեր ավագ սերնդի թողած ժառանգությունը չզրոյացնենք վերջնականապես։ Տասնյակ տարիներ հետո մեր սերունդները մեզ դատելու են ոչ թե նրա համար, թե ինչու կանգնեց կոմբինատի աշխատանքը, այլ նրա համար, թե ինչու խնդիրը չլուծեցինք առանց կոմբինատի աշխատանքը կասեցնելու։
 
Մենք տարիներ շարունակ հպարտացել ենք մեր աշխատասիրությամբ, որպես աշխատանքի և փառքի քաղաքի բնակիչներ, բայց այսօր այդ փառքը մոռացության ենք մատնել և մոռացության մատնած մեզ տանում ենք դեպի ինքնաոչնչացման։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը տեղին է ասել, որ ավելի լավ է մի մոմ վառել, քան անընդհատ բողոքել խավարից և կոմբինատի վերագործարկումը մեր բոլորիս այդ մեկ մոմն է։
 
Քաջարան համայնքի ավագանին միաժամանակ ըմբռնումով է մոտենում ձեր կողմից բարձրաձայնված հարցերին՝ աշխատավարձերի չափի, աշխատանքային պայմանների բարելավման, առողջապահական ապահովագրության և այլ խնդիրներին, որոնք շատ կարճ ժամանակահատվածում դրական լուծում կստանան, ինչպես իր խոսքում նշեց ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, և այդ խնդիրների հրատապ ու նշված ժամանակացույցով լուծմանը մենք նույնպես հետևողական ենք լինելու, որի համար երաշխավորում ենք, բայց այսպես շարունակվելու դեպքում վաղը մեր նախակրթարանների, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատանքները կխաթարվեն, որը հղի է լինելու անդառնալի և սոցիալական ծանր հետևանքներով։
 
Արժանապատիվ քաջարանցիներ, մենք այստեղից ուրիշ տեղ չունենք գնալու, քանի որ աշխատավոր մարդու ճանապարհը տանում է միայն դեպի Քաջարան, և այդ աշխատանքի ճանապարհը մենք փակելու իրավունք չունենք, որովհետև պարտք ունենք տալու մեր սերունդներին։ Բայց պանդխտության ճանապարհն էլ բռնելու իրավունք չունենք, որովհետև մեզ է վստահվված մեր բնօրրանի շենացումն ու արարումը։ Եվ հիշեք՝ հաց տվող ձեռքը կտրելը մեր բոլորիս համար կդառնա խարան և հենց այդտեղ էլ մեր պատմությունը կավարտվի։
Հարգանքով՝ Քաջարան համայնքի ավագանի