Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել
19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո, 6000 ԱՄՆ դոլար. ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ ՄինասյանըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԱդրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը. ԹորոսյանԱդրբեջանն ու Իսրայելը գազային համաձայնագիր կստորագրենԿարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվելԹրամփը մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետԱրևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք. 4 օր սպասվում են տեղումներ. ՍուրենյանԵրբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն ԶուրաբյանՎատիկանն առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապի լուսանկարը հիվանդանոցիցԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Պետք է ավարտենք խաղաղության համաձայնագրի ստորագրումը հիմա. ազատ արձակենք բանտարկյալներին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Հաջիևին
Փաշինյան Մակրոնի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտըՏեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետԳաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում էՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԲաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել Երևանի ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ Իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել՝ չնայած պատժամիջոցներին
Հասարակություն

Եկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու․ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագիտության դոկտոր,  Հայկ Դեմոյանը գրում է․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսին

2015 թ․ ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Քույր եկեղեցիների պետերի ու ներկայացուցիչների, էկումենիկ կազմակերպությունների ղեկավարների ու պատվիրակների ներկայությամբ պաշտամունք մատուցվեց Աստծուն՝ Հսկման արարողության միջոցով հիշելու և ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակված հայորդիներին: Նույն օրը տեղի ունեցավ Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողությունը` հայցելով սուրբ վկաների բարեխոսությունը մեր ազգային և հոգևոր կյանքի զորացման ու առաջընթացի համար:
Մեծ Եղեռնի նահատակների սրբադասումից տասը տարի անց Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանության պատմական փաստը, պարբերաբար հրապարակայնորեն ժխտելով ցեղասպանության եղելությունը, այլև իրենց գործողություններով նպաստեցին Արցախի հայաթափմանն ու դրա արդարացմանը, մեր աչքի առաջ տեղի ունեցած նոր ողբերգությանը չտալով հստակ իրավական գնահատականներ։

Նիկոլ Փաշինյանի և իր կուսակիցների գործողություններն ու հայտարարությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը և քրեորեն պատժելի են, իսկ Հայոց ցեղասպանության ժխտողական փորձերը դատապարտվել են միջազգային կազմակերպությունների կողմից։ Համակարգային կոռուպցիայի պայմաններում ՀՀ դատական իշխանությունն ու արդարադատության համակարգը, հանդիսանալով կառավարության կցորդը, անհնար են դարձնում իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության կանչելը։

Պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայ առաքելական եկեղեցին ու հայ հոգևորականները գլխավորել են ազատագրական շարժումներ և խիզախության օրինակ են հանդիսացել` ըմբոստանալով կայսերական բռնապետությունների կողմից հայ ժողովրդի շահերը վտանգող գործողությունների դեմ: Վկա Խրիմյան Հայրիկի կոչն ու դրան հետևած անհնազանդության գործողությունները, որոնք ստիպեցին կայսր Նիկոլայ Երկրորդին ընկրկել ու հետ վերցնել հայ եկեղեցու գույքը բռնագրավելու տխրահռչակ հրովարտակը (1903 թ. հունիսի 12): Պատմության մեջ արձանագրված են Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսի նզովքի խոսքերն ուղղված բռնապետությանը` «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»:

Այժմ մեր ներսում բույն դրած գործակալ-հանցագործների մի խումբ հետևողականորեն հայաթափ է անում մեր հայրենիքի մասը. օտար տիրապետության տակ են անցել մեր բազմադարյա վանքերն ու եկեղեցիները, որոնք պղծվում ու հիմնահատակ ավերվում են: Գոյութենական լուրջ վտանգ է սպառնում նաև հայոց պետականությունը, որի գոյության իրավունքն անգամ կասկածի տակ է դրվել հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու, ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը պղծելու և անարգելու համար, կոչ ենք անում նզովքի ու բանադրանքի ենթարկել այս սրբապիղծներին: Հայ առաքելական եկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու, մոլորյալ ու խաբված հազարավոր հայորդիներին ճիշտ ճանապարհ ցույց տալու համար: Ժամանակն է, որ համախմբված պատմություն կերտենք, այլ ոչ դե դառնանք պատմական զանազան փորձարկումների ենթակա մի ժողովուրդ:

Հայ առաքելական եկեղեցին պե´տք է ու պարտավո´ր է գործել հանուն Հայրենիքի փրկության ու հայ ժողովրդի արժանապատվության:

Սույն կոչը հանրային բաց հայտարարություն է, որին կարող են միանալ դրա բովանդակության ու նպատակի հետ համաձայն յուրաքանչյուր քաղաքացի:

Նախաձեռնող խումբ՝
Հայկ Դեմոյան, պատմագիտության դոկտոր
Հարություն Բաղդասարյան, փաստաբան
Վարդան Հակոբյան, խմբավար
Խնդրում ենք միանալ ու տարածել»