Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։
Ընթրիքի շրջանակում Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ։