ՀՖՖ նախագահի հրաժարականն անխուսափելի է. Արթուր ՍողոմոնյանԱնձի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց. վերջինս զբաղվել է նաև տարբեր տեսակի թմրամիջոցների ձեռքբերմամբԱմենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նամակը ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթՄենք ունենք կառավարության կողմից պատժիչ քաղաքականության ռեալ ապացույց. Արա Զոհրաբյան (տեսանյութ)Թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում. թյուրքագետՀայաստանն ու Ադրբեջանը ավարտում են պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունները. ԼոնդոնԱվետիք Չալաբյանի գործով հայտնի դարձած Թոռնիկը մասնակցել է Սարիկ Մինասյանի նախընտրական քարոզարշավին Yerkir.amՇվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևը հիշեցնում է՝ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքըԺողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետՍպիտակում 17-ամյա տղային սպանել են՝ 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներԻրանում ամանորյա տոնակատարությունների հետևանքով զոհերի թիվն աճում էՄարիա Կարապետյանը, Արման Եղոյանն ու Սարգիս Խանդանյանը Հռոմում ենԱդրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին․ ԱԳՆԱրփինե Սարգսյանի, ոչ գրագետ մոտեցման պատճառով, նոր անհարմարություններ են ստեղծվել անձնագրային բաժնում«Տուալետում սև սունկ է աճում, այլևս հնարավոր չէ ապրել». վարդաշենցի (տեսանյութ)
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները
Հութիները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի ավիաբազայինՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ»Մինչև մարտի 23-ն անձրևներ կլինեն
Ադրբեջանը որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սբ Ամենափրկիչը
4 հազար 439 օտարերկրացի ստացել է Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակԱԺ նախագահի պարտականությունները կատարումը հանձնարարվել է Ռուբեն Ռուբինյանին «Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ ՈւՂԻՂԱնուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն գնացել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի հետքերով. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազինԱՄՆ դեսպան Քվինն այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոց (լուսանկարներ)ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ»Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբանԱրցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ»Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ»Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Էքրեմ ԻմամօղլուինՏեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԵթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտն է տարածել, թե իբր հայկական զինուժը գիշերը կրակ է բացել Վարդենիսի, Սոթքի և Շորժայի դիրքերից
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումԱդրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կշարունակի պատերազմն Իսրայելի հետՓաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար․ Հարութ Սասունյան Ադրբեջանը ճնշում է ­ՀՀ-ին՝ ընդ­միշտ ձեռք­բե­րե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան փա­կումը Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» արձագանքները Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոնի համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդ Դեսպանը ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիսում, 6 վիրավոր կա Ապօրինի զենք է հայտնաբերվել Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հունաստանի հայ գաղութի հարցերը Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը
Մամուլ

Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը, ով Եռաբլուրի հողերի իրական վաճառողն է եղել, Վազգեն Սարգսյանի գյուղից է: Նիկոլ Փաշինյանը փաստացի հովանավորում է նրան, հեղափոխությունից հետո մասնակցել է նրա՝ գինու, կոնյակի գործարանի բացմանը (այս մասին՝ ավելի ուշ):
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, նախորդ համարում հղում անելով ՀՀ դատախազությանը, ներկայացրել էր տեղեկություն այն մասին, որ 19 դրվագով հարուցված է քրեական վարույթ նույն Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն իրավապահները, 6 տարուց ավելի իմանալով այս մասին, նոր-նոր են սկսել գործել ու դեռ անարդյունք։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է թվարկել քրեական վարույթի դրվագները։
Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով հողատարածքը Վալերի Նարիմանի Գրիգորյանին է օտարել Արմեն Սարգսյանը: Նշենք, որ այդ հողատարածքի շուկայական գինը կազմել է 95 մլն 680 հազար ՀՀ դրամ (մոտ 250 հազար ԱՄՆ դոլար), սակայն վաճառվել է ընդամենը 18 մլն 828 հազար դրամով (մոտ 48 հազար ԱՄՆ դոլար): Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Վալերի Գրիգորյանն այս հողատարածքը 18,8 մլն դրամով ձեռք բերելուց ընդամենը ամիսներ անց այն 96 մլն 800 դրամով (մոտ 250 հազար ԱՄՆ դոլար) վաճառել է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Նարեգ Հարթունյանին:
5-րդ դրվագով ՀՀ «Շախմատի տուն կից մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Հրաչիկ Գրիգորի Թավադյանին է օտարվել «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,15464 հա մակերեսով հողատարածքը ընդամենը 13 մլն 917 հազար 600 դրամով (մոտ 35 հազար ԱՄՆ դոլարով)։ Մինչդեռ այդ հողատարածքի շուկայական արժեքը եղել է 73 մլն դրամ (մոտ 187 հազար ԱՄՆ դոլար)։ Տեղեկացնենք, որ Հրաչիկ Թավադյանն էլ, պետությունից էժան գնով գնելով հողատարածքը, շուկայական գնով վաճառել է` ըստ ամենայնի վերը նշված ԱՄՆ քաղաքացիներ հանդիսացող Նարեգ եւ Սարո Հարթունյաններին։
6-րդ դրվագով Արմեն Սարգսյանը, հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,9 հա մակերեսով, 237 մլն 270 հազար դրամ (մոտ 608 հազար ԱՄՆ դոլար) շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար), ուղղակի վաճառքով վաճառել է Հարություն Մանուչարյանին: Տեղեկացնենք, որ 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար) 2005-ին ձեռք բերած հողակտորը Հարություն Մանուչարյանը այնուհետեւ 2008 թվականին վաճառել է ՌԴ քաղաքացի Գեննադի Շագորի Ստեփանյանին 94 մլն 550 հազար դրամով (մոտ 242 հազար ԱՄՆ դոլար)։
Ահա, թե ով է կազմակերպել եւ իրականացրել Եռաբլուրի հողերի վաճառքը՝ փնջով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բղավում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին, թե «Եռաբլուրի հողերը ծախեցիք, ավտոսալոններ բացեցիք»։ Վստահաբար, Փաշինյանը լավ տեղյակ է, թե ով, ինչ պայմաններում, ինչպես է Եռաբլուրի հողերը վաճառել, բայց իր իշխանության ողջ ժամանակահատվածում փաստացի հովանավորել է Արմեն Սարգսյանին, մասնակցել նրա բիզնես հաջողությունների զարգացմանը եւ, ստացվում է, որ հենց Փաշինյանն է Եռաբլուրի հողերի վաճառքի շահառուն:
Թեեւ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նա Արամ Սարգսյանի զարմիկն է, սակայն պարոն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեց, որ որեւէ բարեկամական կապ չունեն Արմեն Սարգսյանի հետ, պարզապես համագյուղացիներ են:

Շարունակելի…»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: