Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջովԴшտաբժշկական փnրձաքննությունը չի հաստատել արցախցի Տիգրան Ուլուբաբյանի դшժшն ծեծը. Արփինե ՍարգսյանԱյս պահին Հայաստանի վրա հարձակման վտանգ չկա, բայց իրավիճակն արագ է փոխվում. Քրիստիննե ԳրիգորյանԳերիների և անհայտ կորածների հարցով սահմանին կայացած հանդիպումից հետո հանդիպել եմ ծնողներին․ ԱԱԾ տնօրենԿարող եք հրաժարվել ՄԻՊ պաշտոնից ու դառնալ պարեկ. Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
Արցախցի խոշտանգված երիտասարդի հարցով հավաքը ՔԿ-ի դիմաց շարունակվում է (ուղիղ)
Ադրբեջանցիները կրակոցներ են հնչեցրել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. անկանոն կրակահերթ է եղել. 24News.am
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել. Պեսկով
Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենաՎրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմըԳազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում` մարտի 24-ին և Շիրակի մարզի որոշ բնակավայրերում` մարտի 25-ինԻշխանությանը պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակnցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս. Մեսրոպ Առաքելյան
Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությանը. Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ-ը շուտով համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ. Թրամփ
Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն 65 «Շկոդա» է ձեռք բերել բնութագրերի խախտմամբ և 40 պլանշետ` սահմանվածից 100 հազար դրամ ավելի թանկ գնով
Signal մեսենջերի վրա հարձակում է գնում. թիրախներին նայելիս կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում. ՄարտիրոսյանԱդրբեջանի իշխանությունները ոչնչացրել են Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմաններըՈրոշ զարմանահրաշ դիտորդներ հանցագործության մասին հաղորդում են տվել Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ. Արսեն Բաբայան«Դա իմ գործառույթը չէ». Պապիկյանը՝ բանակում թոքաբորբի հետևանքով մահացած զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չզբաղվելու մասինՆա չի կարող հայ լինել․ օգտատերերի արձագանքը՝ հայ և թուրք ընկերուհիների համատեղ ֆոտոսեսիային (լուսանկարներ)Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքովՎիճակագրական տվյալներով՝ 700-800 նորածիններից 1-ը ծնվում է Դաունի համախտանիշով. ԱՆ Ադրբեջանի կողմից զnրքերի տեղաշարժ չկա. Սուրեն ՊապիկյանՀՀ փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնում թուրք գործընկերներին համագործակցության համարԽամենեին ԱՄՆ-ին խոստացել է ջախջախիչ ապտակ2025-ի փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿԾիրանենին Արարատյան դաշտում կծաղկի մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ-ի հերթական հերքումը
Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր է միայն մի շարք պայմանների կատարման դեպքում. Ադրբեջանի ԱԳՆԱրդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին. ԹորոսյանԱյս գիշեր Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը մեզ վրա կրակե՞լ է, թե՞ ոչ. Էդմոն Մարուքյանը՝ ՊՆ-ինՇվեդիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմիՀՀ-ում գողացել են Վրաստանից եկած ֆուտբոլի երկրպագուների մեքենաների պետհամարանիշներն ու գումար պահանջել․ եթե Արփինե Սարգսյանը չի կարողանում այս ամենը վերահսկել ու միջոցներ ձեռնարկել՝ թող հրաժարական տաԳյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի. ԱբրահամյանԱնդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. օրինախախտում․ «Ժողովուրդ»«Հաբռգածության» բարձր մակարդակ․ լրագրողների հետ շփվելու ձեւը լակմուսի թուղթ է․ «Առավոտ»Գյումրիի ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց և «Խաղաղության պայմանագիր». 3-ն էլ անցնում են նույն «գործով»՝ իշխանությունը ամեն գնով պահելու տրամաբանությամբ. «Ազգ»
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց
Ինչո՞վ են տարբերվում Վարդանիկն ու ՔՊ-ն․ «Իրավունք»ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ»Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում Սոցապնախարա՞ր, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու
«Դսեղ 21․03․2025»․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» գիտաժողով․ ՈւՂԻՂԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՕդեսան գիշերը ենթարկվել է ամենամեծ հարձակմանը պատերազմի սկզբից ի վերՆիկոլ Փաշինյանին հնազանդվելը «շահավետ» է. «Հրապարակ»Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում. իրավիճակը թեժանում է. «Հրապարակ»Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. հայտնի է՝ ով կփոխարինի նրան. «Իրավունք»
Հասարակություն

Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են օկուպացված Հադրութի Մարիամաձոր գյուղը

Monument Watch-ը ահազանգում է․ 

2025 թվականին Արարատ Պողոսյան օգտատերը համացանցում արբանյակային պատկերներով տեսանյութ էր հրապարակել (https://x.com/araratpetrosian/status/1886858008157937998), որով հավաստվում է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ 2019 և 2024 թվականներին արված արբանյակային պատկերները փաստում են գյուղի հիմնահատակ ավերումը։

Հարկ է նշել, որ բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո (https://www.azatutyun.am/a/30993297.html

Մարիամաձոր գյուղը Հադրութի գեղատեսիլ գյուղերից էր (նկ․ 1)։

Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են 16-17-րդ դարերի Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թ.), Շենին կամուրջը, Վնեսաբերդ ամրոցը և այլն։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագիրը մանրամասն նկարագրել է գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին (նկ․ 2), որը գտնվում էր գյուղի հարավ-արևմտյան մասում։ Եկեղեցին կառուցվել է 1601 թվականին, որի մասին վկայում է մուտքի բարավորի վրա թողնված արձանագրությունը՝ «Թվ[ին] ։ՌԾ։»: Ըստ Մ․ Բարխուդարյանցի հյուսիսային կամարի վրա արձանագրված էր եկեղեցին կառուցողի հիշատակագրությունը՝ «Ես Ազարիա աբ[ե]ղա Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր», նույն կամարի մյուս կողմում, մեկ այլ արձանագրություն՝ «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին․․․» (մանրամասն տես՝ Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին):

Իսկ գյուղամիջով հոսող վտակի վրա գտնվում էր Շենին կամուրջը (նկ․ 3), որն իրար էր կապում գյուղի երկու հիմնական թաղամասերը: Կամրջի անմիջական հարևանությամբ գտնվում է Շենին աղբյուրը (տես՝ Մարիամաձորի Շենին կամուրջը):

Գյուղում էր գտնվում նաև Վնեսաբերդ ամրոցը՝ հիմնված 12-14-րդ դարերում, որը ծառայել է մինչև 18-րդ դարը։

Մեր արձագանքը

Մարիամաձոր գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները (Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին - Monument Watch) ։ Գյուղին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415

Մարիամաձոր գյուղի ոչնչացումը պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն ( 8-րդ հոդված, 2-րդ կետ, բ) մաս, ix դրույթ):