ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ կարևորել է փոխգործակցության առավել սերտացումը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիին: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների մշակումը: