Ուկրաինայի զինված ուժերը սպանել են Կուրսկի Նիկոլաևո-Դարինո գյուղի գրեթե բոլոր տղամարդկանց

Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանի Նիկոլաևո-Դարինո գյուղի ազատագրումից հետո պարզվել է, որ ուկրաինացի զինյալները պատանդ են պահել գյուղի բնակիչներին և սպանել գրեթե բոլոր տղամարդկանց:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«2025 թվականի հունվարի վերջին 83-րդ առանձին պահակային օդադեսանտային բրիգադի զինվորները ուկրաինացի նեոնացիստներից ազատագրեցին Կուրսկի շրջանի Նիկոլաևո-Դարինո գյուղը: Գյուղի տղամարդիկ սպանվել են ուկրաինացի զինվորների կողմից»,-գրել է գերատեսչությունը:
Ավելի քան վեց ամիս՝ մինչ Նիկոլաևո-Դարինոյի ազատագրումը, տեղացիներին պատանդ էին պահում ուկրաինական զինված ուժերը, որոնք նրանց օգտագործում էին որպես կենդանի վահան, օգնություն չէին ցուցաբերում, ծաղրում և սպանում էին, ինչը հաստատել են ողջ մնացած բնակիչները դեսանտայինների հետ զրույցներում։