ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Բաքվի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սուրեն ՍարգսյանՔԿ-ն հերքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. Գեղամ ՄանուկյանՄարզերի մեծ մասում քամու ուժգնությունը կլինի 20-25մ/վրկ արագությամբՈրոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը. Փաշինյան
Կրակոցներ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, հայտնի է մասնակիցների ինքնությունը
ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ«Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան». Րաֆֆի Հովհաննիսյան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել
19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո, 6000 ԱՄՆ դոլար. ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ ՄինասյանըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԱդրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը. ԹորոսյանԱդրբեջանն ու Իսրայելը գազային համաձայնագիր կստորագրենԿարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվելԹրամփը մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետԱրևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք. 4 օր սպասվում են տեղումներ. ՍուրենյանԵրբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն ԶուրաբյանՎատիկանն առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապի լուսանկարը հիվանդանոցիցԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Պետք է ավարտենք խաղաղության համաձայնագրի ստորագրումը հիմա. ազատ արձակենք բանտարկյալներին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Հաջիևին
Փաշինյան Մակրոնի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտըՏեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետԳաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում էՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԲաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում
Մշակույթ

Ազգերն ու ժողովուրդներն ավանդությամբ են գոյատևում․ Արամ Ա Հայրապետը Տեառնընդառաջի տոնին վառեց կրակը

Տեառնընդառաջի տոնն է նշվել Անթիլիասի Մայրավանքում, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
 
«Քառասնօրեայ մանուկ Յիսուսին տաճար ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախատօնակը, հայ եկեղեցին ամէն տարի կը նշէ Փետրուար 13-ին։ Ժամերգութեան ընթացքին արտասանուած յատուկ աղօթքներն ու շարականները, մանաւանդ Անդաստանի հոգեզմայլ արարողութիւնը, կը ջերմացնեն հաւատացեալներու հոգին։
Առ այդ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթոիկոսին, Հինգշաբթի, 13 Փետրուար 2025-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ նշուեցաւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայման տօնի` Տեառնընդառաջի նախատօնակը։
 
Արարողութեան ընթացքին իր հայրապետական պատգամը հաւատացեալներուն ուղղեց Վեհափառ Հայրապետը։ Պատգամելով օրուան խորհուրդին մասին՝ ան դիտել տուաւ, որ Քրիստոսի անձին ու կեանքին մէջ աշխարհը ողջունեց Աստուծոյ ու մարդուն միացեալ ներկայութիւնը։ Աւելին, Քրիստոս յարգեց ու հաւատարմօրէն կատարեց այն աւանդութիւնները, որոնք եբրայական կրօնքին մաս կը կազմէին. այդ աւանդութիւններէն մէկը մանուկին տաճար ընծայման աւանդութիւնն էր։ Նորին Սրբութիւնը լուսարձակի տակ առաւ Քրիստոսի ծնողքը իր զաւակը Աստուծոյ ընծայելու արարքը եւ ըսաւ, որ այս տօնին նշման ճամբով մեր եկեղեցին կը յիշեցնէ մեր ժողովուրդի զաւակներուն, որ մեր մանուկները, Քրիստոսի օրինակին նման, պէտք է ընծայուին Աստուծոյ, յանձնուին Աստուծոյ հոգատարութեան ուպաշտպանութեան, որովհետեւ անոնք Աստուծոյ զաւակներ են եւ կոչուած են Աստուծոյ շնորհքով ու իմաստութեամբ ապրելու։
 
Անդրադառնալով ներկայ տարին աւանդութիւններու վերակենսաւորման հռչակումին՝ Արամ Ա. Կաթողիկոս անգամ մը եւս շեշտեց աւանդութիւններուն կարեւորութիւնը՝ եկեղեցւոյ ու մեր ժողովուրդին կեանքին մէջ։ Պատահական կերպով մեր եկեղեցին եւ ժողովուրդը աւանդութիւններ չեն հաստատած իրենց կեանքին մէջ։ Իւրաքանչիւր աւանդութիւն պատգամ մը ունի ուղղուած բոլորիս։ Ազգեր ու ժողովուրդներ աւանդութեամբ կ՚ապրին ու գոյատեւեն։ Իրենց աւանդութիւնը կ՚ապրեցնեն իրենց կեանքին մէջ։ Այդ աւանդութիւնները ժողովուրդին ինքնութիւն կու տան, ժողովուրդին միասնակամութիւնը ու ամբողջականութիւնը կ՚երաշխաւորեն։ Մեր եկեղեցին այնքան գեղեցիկ աւանդութիւններ ունի, որոնք կոչուած են մեր ժողովուրդի կեանքին մէջ ներկայութիւն դառնալու, ընդգծեց Հայրապետը։
 
Այս առիթով, Վեհափառ Հայրապետը լուսարձակի տակ առաւ հայ ընտանիքին, յատկապէս հայ մօր, հայ եկեղեցւոյ եւ հայ դպրոցին կենսական դերը աւանդութիւններու վերակենսաւորման եւ, հետեւաբար, քրիստոնեայ ճշմարիտ հայու կերտման առաքելութեան մէջ։ «Ահաւասիկ երեք դաստիարակներ մեզի համար, որոնք կոչուած են մեր մանուկներու կեանքին մէջ Աստուծոյ ներկայութիւնը, մեր ազգին ու եկեղեցւոյ հոգեւոր, բարոյական ու ազգային արժէքները արծարծ պահելու։ Ահաւասիկ այս տօնէն եկող պատգամը եւ յիշեցումը մեր ժողովուրդի զաւակներուն» ըսելով՝ եզրափակեց Հայրապետը իր պատգամը։
 
Հայրապետական պատգամէն անմիջապէս ետք, Մայր Տաճարի լուսարարապետ Հոգշ. Տ. Օշին Վրդ. Չուալերթանեան սուրբ խորանէն Քրիստոսի լոյսը խորհրդանշող ճրագը բերաւ Վեհափառ Հայրապետին։ Իր կարգին, Նորին Սուրբ Օծութիւնը Քրիստոսի լոյսը բաշխեց հաւատացեալներուն։
 
Ապա, մանուկներու տաճար ընծայելու արարողութենէն ետք, հայրապետական թափօրը ուղղուեցաւ Մայրավանքի շրջափակ, ուր Հայրապետը Ս. Սեղանէն բերուած ճրագով վառեց Տեառնընդառաջի աւանդական խարոյկը, իսկ դպրեվանեցիներն ու ժողովուրդը միասնաբար երգեցին հոգեւոր ու ազգային երգեր»։