Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.
«Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյան Նիկոլին։ Վերջինս Գյումրու ՔՊ-ականներին ասել է, որ հեչ չմտածեն, ինչքան շատ թեկնածու մասնակցի, այնքան օգուտ է իրենց։
«Ձայները պատառ-պատառ են անելու, արդյունքում շահողը մենք ենք լինելու»,-ՔՊ-ական աղբյուրների համաձայն, մոտավորապես նման կերպ է արտահայտվել վերջինս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում