Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ գործարքը կապշեցնի շատ մարդկանց. ԱՄՆ փոխնախագահ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի բանակցությունները կհանգեցնեն գործարքի, որը կապշեցնի շատ մարդկանց: Այս մասին ամերիկյան The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։
«Կարծում եմ, որ սա գործարք է լինելու, որը ցնցելու է շատ մարդկանց», - ասել է նա:
WSJ-ի փոխանցմամբ՝ Վենսի հայտարարությունն արվել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ։ Վենսը պետք է ելույթ ունենա այսօր Մյունխենի անվտանգության համաժողովում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդգրկելու ցանկությունն է եղել այս երկրի տարածքում հակամարտության պատճառ։