Ալյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժը

Ալյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կոդիակ կղզու Ախիոկ քաղաքից մոտավորապես 154 կմ հարավ-արևմուտք:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 9,1 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չկա։