Փորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը երեկ լուսանկար էր հրապարակել՝ արձանագրելով, որ արցախցիները կռվել են ու զոհվել։
Լուսանկարը բազմաթիվ արձագանքներ էր ստացել, որոնց ի պատասխան՝ Ղարամյանը գրել է.
«Իմ էջում հրապարակված նկարը և կից գրությունը որոշ «գիտունիկ» օգտատերեր և տելեգրամյան ալիքներ փորձում են ներկայացնել իբրև թե որպես պատասխան մի անձի ասածներին։
Իրականում, սկսած 2020 թ․ պատերազմից ու դրանից հետո, արցախցիների մասին նմանաբովանդակ խոսքեր հնչեցրել են թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան բազում չհաջողված ու չկայացած հասարակական և քաղաքական գործիչներ։ Այդպիսով նրանք փորձել և փորձում են մարդկանց մոտ ձևավորել էապես թյուր կարծիք, թե, իբր, արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը։
Այնպես որ՝ իմ խոսքը սաստում է այդ ստահոդ թեզի անխտիր բոլոր տարածողներին»։