Ստեղծվել է մանիպուլյատիվ մի ֆոն, ըստ որի, ընդդիմախոսել այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նշանակում է ընդդիմախոսել խաղաղությանը․ վերլուծաբանՄեկ օրում 25 վթար է եղել․ 3 մարդ մահացել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՉկա «խաղաղության» թուղթ, եղածը պատերազմի թուղթ է. Մարգարիտ ԵսայանՎարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբԵրևանի քրեական ոստիկանները երիտասարդների մոտ ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերելՍննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնասվածքներ է ստացելԲաքուն խաղաղության պայմանագրի շրջանակում պահանջում է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանից․ Երևանը համաձայնել է լուծել այդ հարցը․ ՌասմուսենԻ գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժամանակին «դիվանագիտական դիպուկություն» որակող, բայց նրա հրաժարականի օրվանից ընդդիմադիր դարձած երիտասարդը Փաշինյանից պաշտոն է ստացել
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էՏ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդՀայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինենԱլեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցըԱդրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման առաջարկ է արվելՍերբիայի նախագահը նշել է իր հրաժարականի պայմանը
Գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն․ Ռասմուսեն
Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետքը»Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ զրույցները լավ խոսակցություններ էին. ԹրամփԱդրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Ռասմուսեն
Երևանում օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացուն
Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբանԹուրքիայում տասնյակ մարդիկ են ձերբակալվելՄաքրեք Ձեր շրթունքները. Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողին (տեսանյութ)Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում
ՆԳՆ-ից ազատված 3381 ծառայողից միայն 8-ն է դատարանի որոշմամբ վերականգնվել. չեն ցանկանում վերադառնալ «եկվոր» նախարարի համակարգ
Այսօրվա  խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք․ Անդրանիկ Քոչարյան«Քառօրյայում» էլ, «44-օրյայում» էլ պարտվել ենք, ամրագրված է ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Երբ պայմանագրի ստորագրման օրը և վայրը հայտնի կլինի՝ շատ մանրամասն տեքստը կներկայացնենք հանրությանը․ Արմեն ԳրիգորյանԱյսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ՍուրենյանՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինչու են Ռուբեն Մխիթարյանին կանչում ՔԿ, եթե այդ արարքը քրեորեն պատժելի չէ․ փաստաբանԵթե հարձակվեն՝ բնականաբար պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ Արմեն ԳրիգորյանԱլավերդիում տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
Ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը. Նարեկ Մալյան
Տեքստն այլևս համաձայնեցված է՝ մնում է ստորագրությունը. Արմեն Գրիգորյան
Բռնելոցին սկսվեց. Ռուբեն Մխիթարյանին կանչում են Քննչական կոմիտե (տեսաձայնագրություն)
Bubbles Restaurant-ում չեն սպասարկում Եռաբլուր գնացողներին. Արմինե Սնդոյանն ահազանգում է
Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծԱրարատում հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքումԱրտյոմ Թումանյանը տերմինալի միջոցով 10,000,000 դրամի չափով նվիրատվություն է ստացել․ հայտարարագիրԻ պատասխան գլխակեր «թեկնածուի»․ ինչպես վերացրեցին Արմեն Գրիգորյանին. Ռուբեն Մելիքյանը ժամանակագրություն ու փաստեր է ներկայացնում (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերը իրացնելու համար. ՄամիջանյանՀայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն․ Արարատ ՄիրզոյանՓաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ԱՄՆԿոպտորեն խախտվում են ՀՀ-ի միջազգային պարտավորությունները․ Թաթոյանը՝ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու մասինԹումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը փակ է
Արգիշտի Քյարամյանի մտերիմ ընկեր Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Կառավարության 2025 թվականի մարտի 20-ի հերթական նիստը․ ՈւՂԻՂԱՄՆ-ը ռմբակոծել է Եմենի մայրաքաղաքը
Մշակույթ

«Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․ «Իմ «Беспредел» առողջապահական համակարգում հոդվածների շարքի հրապարակումից անցել է շուրջ 1,5 տարի: Հաջորդիվ առողջապահական համակարգում բազմաթիվ իրադարձությունների, ծրագրերի եմ անդրադարձել, որոնք «Беспридел»-ի ուղիղ շարունակությունն են՝ տարաբնույթ երանգներով: Իմ հրապարակումներից հետո «Беспредел»-ի մատրիցան սկսել է գործել ավելի զգուշավոր, կիսածածուկ՝ ակամայից առողջապահական միջավայրում նոր «համախոհներ» փնտրելով:

Մի փոքր հիշեցում. 2017 թվականից Պուշկինի 56 հասցեում գործող Ուիգմոր քլինիքի («Беспредел»-ի մատրիցան ) և 2023 թվականի սկզբից Զեյթունում գործող Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի և Անահիտ Ավանեսյանի փոխադարձ համակրանքի մասին բոլորն են տեղեկացված։ Որքան էլ «մեծ փողեր աշխատելու» ճարպիկ և անապացուցելի թվացող մեխանիզմ էին մշակել Անահիտ Ավանեսյանը, ուիգմորների Զավեն Քոլոյանը, ՊԱԳ-ի արդեն նախկին պետ Ահարոն Բարսեղյանը և նրանց արտերկրում բնակվող գործընկերները, միևնույնն է՝ փոխկապակցվածությունն ակնհայտ է։ Ահարոն Բարսեղյանը, ով ՊԱԳ-ի պետ նշանակվեց 2022 թվականին Ծաղիկ Վարդանյանին պաշտոնազրկելուց շուրջ կես տարի անց, նորաբաց Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցին տրամադրում է նոր ստեղծված մասնավոր հիվանդանոցի համար աննախադեպ չափի՝ ավելի քան 600 միլիոն դրամի պետական պատվեր։ Դրա պատճառն իհարկե այն չէր, որ նորաբաց հիվանդանոցն իր գործունեությամբ արժանացել էր 600 միլիոնի դրամի պետական միջոցների։ Իհարկե ո՛չ։

Պարզապես առանց այլ աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավման և միմիայն վճարովի ծառայությունների հույսով նորաբաց հիվանդանոցը չէր կարող կատարված մեծ ծախսերի (շինարարական աշխատանքներ, սարքավորումների և կահույքի ձեռքբերում) գոնե մի մասը փակել, ստացվում է, որ Ահարոն Բարսեղյանը «ապահովագրել» է Ուիգմոր գրուպի բիզնեսը ֆինանսական ռիսկերից: Մեծ արագությամբ կայանալու, զարգանալու և մայրաքաղաքի երեք անվանի մանկաբուժական հիվանդանոցների՝ ԵՊԲՀ-ին պատկանող «Մուրացան» հիվանդանոցային համալիրի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և «Արաբկիր» ԲԿ-ի հետ հաջողությամբ մրցակցելու, ապա այդ մրցակցությունում նրանց հաղթելու համար նախնական մեծ կապիտալ էր անհրաժեշտ։

Այս դեպքում՝ այն էլ պետականորեն երաշխավորված մշտական եկամուտ։ Ավելի մատչելի ասած՝ աննախադեպ մեծ պետական պատվեր տրամադրելը մի կարևոր պատճառ ուներ՝ նորաբաց Ուիգմորին ամեն գնով փող էր պետք։ Ամեն գնով մեծ ֆինանսական միջոցներ էր պետք նաև մեկ այլ կարևոր նպատակով, որն է՝ մայրաքաղաքի լավագույն մասնագետներին հավաքել Ուիգմորում՝ բարձր և մրցունակ աշխատավարձեր սահմանելու միջոցով «գողանալով» նրանց մյուս երեք մանկաբուժական հիվանդանոցներից։ Ստացվում է՝ 2022 թվականի հունվարին ՊԱԳ-ի պետին ազատելու իրական պատճառը Ծաղիկ Վարդանյանի՝ այլ քաղաքական կուսակցության անդամ լինելը չէր։ Գլխավոր նպատակը պետական պատվերի համար նախատեսված միջոցները քմահաճությամբ տնօրինելու և նախօրոք մշակված «բիզնես պլանն» ամեն գնով ի կատար ածելն էր։ Բնական հարց է առաջանում՝ Ծաղիկ Վարդանյանին փոխարինած Ահարոն Բարսեղյանը կամ ուիգմորների տնօրեն Զավեն Քոլոյանն արդյո՞ք ՔՊ քաղաքական թիմի անդամներ կամ գոնե համակիրներ են։ Իսկ Ավանեսյանի տեղակալները՝ Լենա Նանուշյանը, Արտակ Ջումայանը, Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, նախարարության վարչության, բաժինների պետերը կամ նախարարության ենթակա հիմնարկների ղեկավարները ՔՊ համակիրնե՞ր են։ 2024 թվականի մարտին Ավանեսյանը աշխատանքից ազատեց Ահարոն Բարսեղյանին։ Արդյունքում՝ նա ՊԱԳ-ի պետ աշխատեց ոչ լրիվ 21 ամիս։

Շուրջ մեկ ամիս անց էլ մամուլից հայտնի դարձավ, որ նա անցնում է քրեական գործով։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ ավելի քան հինգ տարի ՊԱԳ-ի պետի պաշտոնն զբաղեցրած նախկինը աշխատել է օրենսդության սահմաններում է, իսկ Ավանեսյանի ամենավստահելի կադրն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում հասցրել է հայտնվել է քրեական պատմություններում։ Հանուն արդարության պետք է փաստեմ, որ մենք ականատես չեղանք Անահիտ Ավանեսյանի և Ահարոն Բարսեղյանը առավոտյան սուրճախմությանը, իհարկե մամուլի Մարիամի ներկայությամբ: Հ.Գ. «Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է: Շարունակելի.....»։