30-ամյա կինը «Վայոց ձոր» ԲԿ-ում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, հայհոյել, շրջել դեղորայքային սեղանը, վնասել գույքը

Փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված քաղաքացին չի ենթարկվում բժիշկներին, վիճաբանում է նրանց հետ և հնչեցնում հայհոյանքներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Բ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության, տակ առանց որևէ պատճառի մոտ 15-20 րոպե վիճաբանել է բուժանձնակազմի, մասնավորապես ռեանիմատոլոգ, Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Ա․ Հ․-ի, ընդունարանի բուժքույր, Վայոց ձորի մարզի բնակիչ 44-ամյա Ա․ Ս․-ի և մայրապետ, Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Հ․-ի հետ, որի ընթացքում Ա․ Բ․-ն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև վնասել է բժշկական կենտրոնի ընդունարանի գույքը, հրելով պատգարակը՝ կողաշրջել է դեղորայքային սեղանը և վնասել պատը։
Կայքի տեղեկություններով՝ Ա․ Բ․-ի կողմից բժշկական կենտրոնին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: