Պարեկները խմածության համար տուգանել են աջ ղեկ մեքենայի ուղևորին և միայն մեքենան տեղափոխելիս են հասկացել, որ ղեկը հակառակ կողմն է

Կարապետ Պողոսյանը Շիրակի մարզում տեղի ունեցած մի զավեշտալի դեպքի մասին է հայտնել։ Նա մասնավորապես գրել է․
«Ուշադրություն
Աջ ղեկ մեքենայով երթևեկելիս, խուսափեք վարորդի կողքին նստել, հակառակ դեպքում կարող է ձեզ տուգանեն:
Օրերս, պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 2֊րդ վաշտի, 1֊ին դասակի պարեկները խմածության համար ակտավորել են աջ ղեկ մեքենայի ուղևորին ու երբ ցանկացել են մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, միայն այդ պահին են հասկացել, որ ղեկը հակառակ կողմն է, վարորդն էլ սթափ նստած է ղեկին»: