Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ապահովելու ցանկացած խաղաղ համաձայնագրի իրականացումը:
Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ The Telegraph-ի հոդվածում։
«Սա միայն Ուկրաինայի ապագայի հարցը չէ, այն կենսական նշանակություն ունի ողջ Եվրոպայի համար։ Ուկրաինայում կայուն խաղաղության ապահովումը, որը երաշխավորում է նրա ինքնիշխանությունը երկարաժամկետ հեռանկարում, անհրաժեշտ է Պուտինին ապագայում հետագա ագրեսիայից հետ պահելու համար»,- ընդգծել է նա։