Ռուսական բանակը մոտեցել է Կոնստանտինովկայի մատույցներին. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոնստանտինովկայի ուղղությամբ գտնվող Կլեբան-Բիկ զբոսայգին:
Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
«Մեր ստորաբաժանումները, կարելի է ասել, ազատագրել են, և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Կլեբան Բիկ հայտնի և խորհրդանշական այգին, սա արդեն Կոնստանտինովկայի ուղղությամբ է»,- ասել է նա։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ «Հարավային» զորքերի ստորաբաժանումները Կլեբան-Բիկ բնակավայրի տարածքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմն ու զինտեխնիկան։