Ոչ մի տարածքային զիջում Ուկրաինային. Լավրով

Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորության մասին խոսք լինել չի կարող կարգավորման գործընթացում:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, Եվրոպան կփորձի սառեցնել ուկրաինական հակամարտությունը՝ պատերազմը շարունակելու համար։
«Ես չգիտեմ, թե եվրոպացիները ինչ պետք է անեն բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե նրանք պատրաստվում են հակամարտությունը սառեցնելու համար ինչ-որ խորամանկ գաղափարներ առաջ մղել, ապա ինչո՞ւ նրանց պետք է հրավիրել այնտեղ բանակցությունների»,- ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Մոսկվան ցանկանում է լսել ամերիկացի գործընկերներին Էր Ռիադում հանդիպման ժամանակ։
«Նախագահները համաձայնել են ետևում թողնել ռուս-ամերիկյան հարաբերություններում բացարձակապես աննորմալ շրջան, երբ նրանք, ըստ էության, չէին շփվում, բացառությամբ որոշակի տեխնիկական և հումանիտար հարցերի»,- ասել է Լավրովը։