Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել․ Armlur.am

Այսօր մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սեւակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել, վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված ու արդյունքում այդ վեճից հետո՝ այսօր զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։
Ի՞նչ կապ ունեն այս դեպքերը միմյանց հետ՝ դժվար է ասել։ Հուսանք հարցերի պատասխանը կտա Նախաքննական մարմինը՝ քննություն իրականացնելու արդյունքում։