Մոսկվա այցից հետո պարզ կդառնա իշխանության ճակատագիրը. «Հրապարակ»
Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ․Փաշինյան
Ուկրաինան ընդունեց անվերապահ զինադադարի առաջարկը. ԶելենսկիԻսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհվել և վիրավորվել են ՄԱԿ-ի աշխատակիցներԱդրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, ցավոք, չունենք դրական արձագանք․ Արարատ Միրզոյան Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ Հայաստան-Վրաստան հանդիպումից առաջ
Բաքուն հրադադարի խախտման մեղադրանք է ներկայացնում, խաղաղության հասնելու ՀՀ կամքը պիտի փոխադարձվի
Գյումրու ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելուց Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը պիտի հանել շրջանառությունից Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար․ Վելդկամպ Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան Թիմում մթնոլորտը շատ լավ է․ Հարոյան Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողները եկել են Հայաստան, հետո` ծաղրել․ Մանուկյան Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ «Արթուն ենք» շարժումը ընդդիմադիր ուժերի և հանրության միջև հարթակ կձևավորի՝ իշխանափոխության պահանջով Թրամփն ու Պուտինը համաձայնել են՝ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղությամբ Վաղը մի քանի հազար հոգով գալու ենք այստեղ, եթե Տիգրանի գործով չունեցանք ձերբակալված ոստիկան (տեսանյութ) «Աէրոֆլոտը» ավելացնում է Մոսկվայի և Երևանի միջև թռիչքները Հենց այսօր պետք է պաշտոնից ազատվեն այն ոստիկանները, որոնք խոշտանգել են Տիգրանին, սա է մեր պահանջը (տեսանյութ) Սյունիքում ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «թունավորում» ախտորոշումով հոսպիտալացվել են Թեհրանի խորհրդանիշ «Ազադի» աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով Առայժմ ճանապարհը կբացենք, ՔԿ-ն կատարել է մեր պահանջը, պատրաստ են Տիգրանին ու ինձ այս ժամին ընդունել (տեսանյութ) Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Թրամփը մանրամասներ է հայտնել Զելենսկիի հետ հեռախոսազրույցից Լարված վիճակ ՔԿ-ի դիմաց. «Ուզու՞մ եք ճանապարհը բացենք, թող ՔԿ-ից իջնեն, տեսեք ինչքան մարդ է եկել» (տեսանյութ) Փաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետ ՀՀ-ն պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը. Միրզոյանը՝ Բրազիլիայի ԱԳ նախարարին Աչքիս առաջ տղայիս դաժան ծեծի են ենթարկել, քացով, զենքի կոթով խփել են գլխին, որ սպանեն, չէր զարթնում (տեսանյութ) Փաշինյանը Արդարադատության նախարարին գործուղում է ԱՄՆ Ադրբեջանից կրկին հայտարարում են՝ խաղաղության պայմանագրի համար պետք է փոփոխվի ՀՀ սահամանդրությունը Հանրահավաք՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների Երկիրն ամբողջական հանձնման է տանում այս մարդը, ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ են ստորագրում. Սրբազան (տեսանյութ) Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Փաշինյանի խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրելու հայտարարությունը ագրեսիվ է դարձնելու Ալիևին Ընթանում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը Ոստիկանները խոշտանգել են զոհվածի որդի և եղբայր արցախցուն՝ ահազանգում է պաշտպանը․ ՈՒՂԻՂՄիրզոյանն ու Բրազիլիայի ԱԳ նախարարը առանձնազրույց են ունեցել «Իմ հանձնարարականը ՊՆ-ին հստակ է, hրադադարի ռեժիմի խախտում չանել, գնում ենք խաղաղության»․ Փաշինյան Թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ, պատմությունը բազմիցս ապացուցել է դա, մեր երկիրը կործանվում է (տեսանյութ) Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կլինեն կրթամշակութային բովանդակությամբ Մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում Մեզնից միայն մեկն է երջանիկ լինելու, հույս ունեմ` վրացիները «Պարո'ն Գալստյան, չեք միանո՞ւմ Փաշինյանի անվստահության ստորագրահավաքին․ լրագրողը՝ ԿԲ նախագահին (տեսանյութ) Դատախազությունը Վիգեն Սարգսյանից պահանջում է ԱՄՆ-ի տան գումարը. ընդհանուր պահանջը՝ 4,4 միլիոն դոլար Դե՛մ ենք Փաշինյանի իշխանությանը, չե՛նք վստահում․ Բողոքի ակցիա․ ՈՒՂԻՂՍստորագրելու մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ Բաքուն նոր պահանջ է ներկայացրել. Զաքարյան Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտը ուղարկել է ԵՄ, սպասում է արձագանքին
Հասարակություն

ՆԳՆ ՓԾ տնօրենը Թունիսում փորձի փոխանակման նպատակով առանձնազրույցներ է ունեցել

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը փետրվարի 11-ից 14-ը Թունիսի Հանրապետության Թունիս քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորում անցած թիմերի ղեկավար կազմի միջազգային ֆորումին և աշխատանքային խմբերի 2025 թվականի հանդիպումներին։

INSARAG-ի որոնողափրկարարական խմբերի ղեկավարների համար կազմակերպված միջազգային ֆորումին մասնակցում էին միջազգային որոնողափրկարարական խմբերի շուրջ 45 երկրների մոտ 150 ներկայացուցիչներ, ինչպես նաև Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի (UN OCHA) փորձագետներ:

Ֆորումի ընթացքում ներկայացվել են 2024 թվականի տարեկան ամփոփումը, քննարկվել են բարելավման ուղղությամբ առաջարկված նորագույն մոտեցումներ, աշխատանքային խմբերը ամփոփել են իրականացրած աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Թունիսի Հանրապետությունում գրանցված արտակարգ իրավիճակներին և դրանց իրականացման պլանի քննարկմանը, Թունիսի խմբի վերաորակավորման վերաբերյալ համապարփակ զեկույցին, ինչպես նաև քննարկվել են INSARAG-ի 2025-2030 թթ. ռազմավարական խնդիրները:

Ի թիվս այլ հարցերի, ուշադրության կենտրոնում էին նաև ազգային թիմերի հավատարմագրման, միջազգային քաղաքային որոնողափրկարարական թիմերի վերաորակավորման, ինչպես նաև տեղեկատվության կառավարման նոր տեխնոլոգիաների թարմացման խնդիրները, INSARAG համակարգման կառավարման համակարգի (ICMS) ժամանակակից գործիքները, որակի ապահովման աշխատանքային խմբի վերաբերյալ խնդիրը և INSARAG-ի աշխատանքային պլանը։

Կամո Ցուցուլյանը հանդիպումների և քննարկումների ընթացքում անդրադարձել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերաորակավորման հարցերին: Նա նշել է, որ 2022 թվականին թիմը հաջողությամբ անցել է INSARAG-ի արտաքին որակավորման գործընթացը և այժմ ակտիվորեն պատրաստվում է այն վերահանձնել 2027 թվականին: Կարևորելով վերաորակավորման գործընթացը՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ այն ոչ միայն բարձրացնում է թիմի պատրաստակամությունն ու կարողությունները, այլև ապահովում է միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանություն։

Այցի շրջանակներում Կամո Ցուցուլյանն առանձնազրույցներ է ունեցել INSARAG-ի քարտուղարության ներկայացուցիչներ Մարտին Վիերսմայի, Լյուսիեն Ջագգի, ինչպես նաև INSARAG-ի հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերջին մենթոր պետության ներկայացուցիչ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոչորի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ նոր մենթոր ընտրելու կարգը և INSARAG թիմում կանանց ներգրավվածության հարցը: Նշվել է, որ INSARAG թիմում կանանց մասնակցության մակարդակը պետք է լինի մոտ 15 տոկոս, ինչը կարևոր քայլ է կանանց ավելի լայն ներգրավվածություն ապահովելու և նրանց ներուժը լիովին օգտագործելու ուղղությամբ: Վերջիններս հրավիրվել են Հայաստան՝ ծանոթանալու Փրկարար ծառայության կարողություններին:

Ազգային փորձի փոխանակման և ճանաչողական նպատակով առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի ներկայացուցչի, Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) պատասխանատուների, ինչպես նաև Թունիսի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ազգային գրասենյակի գլխավոր տնօրեն Աբդեսամադ Բեն Ջեդունի և Ազգային պաշտպանության ազգային բյուրոյի գործառնությունների բաժնի տնօրեն, գնդապետ-մայոր Սալեհ Ալ-Քիրբիի հետ: Քննարկվել են փրկարարական գործողությունների արդյունավետության բարձրացմանը ուղղված տեխնիկական վերազինման հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել միջազգային համագործակցության ամրապնդմանն ու փորձի փոխանակման նոր հնարավորություններին։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը մասնակցել է նաև Թունիսի Հանրապետության կազմակերպած ցուցադրական վարժանքին, որն ուղղված էր փրկարարական աշխատանքների կատարելագործմանն ու միջազգային համագործակցության ուժեղացմանը։