Քանի դեռ պատերազմ է, Ուկրաինայում եվրոպական զորքեր չեն լինի․ Շոլց

Ուկրաինայում եվրոպական զորքեր չեն լինի, քանի դեռ պատերազմ է ընթանում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Reuters-ը։
«Հասկանալի է. Ուկրաինայում եվրոպական զորքերի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ պատերազմ է։ Եվ այն հարցերը, որոնք հետո պետք է քննարկվեն անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, կքննարկվեն, երբ ժամանակը գա», - հայտարարել է նա։
Շուլցն ընդգծել է. «Մենք պետք է համոզվենք, որ Եվրոպան ապագայի մարտահրավերները հաղթահարում է ուժեղ, վստահ և ուղիղ մեջքով»։