Ֆրանսիայում մեկնարկել է եվրոպական անվտանգության գագաթնաժողովը

Ֆրանսիայում մեկնարկել է եվրոպական անվտանգության գագաթնաժողովը։
Միջոցառմանը ներկա գտնվողների թվում են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Մակրոնը կհավաքի եվրոպական հիմնական երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու եվրոպական անվտանգության հարցերը»,-ավելի վաղ հայտարարել էր արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն՝ հավելելով, որ հանդիպումն աշխատանքային կլինի, որը չպետք է «չափից դուրս դրամատիզացնել»: