Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել Գյումրիի և Փարաքարի ընտրությունները քննարկելու համար

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն և Փարաքարի համայնքապետի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։