Դուբայի մրցաշար․ Ավանեսյանը պարտվեց առաջին շրջանում

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պարտվեց Դուբայում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի առաջին շրջանում։
Աշխարհի 44-րդ ռակետը առաջին շրջանում զիջեց՝ Միրա Անդրեևային (WTA-ի դասակարգման 15-րդ հորիզոնական):
Պայքարը տևել է 1 ժամ։ Անդրեևան հաղթել է 6։2, 6։1 հաշվով։