Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել, 2 մարդ է մահացել, 2-ը՝ վիրավորվել

Թուրքիայի Քոնյա քաղաքի Սելջուկ համալսարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
Բժշկական ֆակուլտետում զինված ուսանողի հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել, 2-ը՝ վիրավորվել։
Հաղորդվում է, որ ուսանողը նախ սպանել է ֆակուլտետի փոխդեկանին, ապա վիրավորել երկու հոգու, ապա ինքնասպանություն է գործել։ Վիրավորները հոսպիտալացվել են։