Նիդեռլանդները պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը հաստատել է Ուկրաինայում հրադադարի դեպքում խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին բանաձեւը։
Այս մասին հայտնում է NOS հեռուստաալիքը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել պատգամավորների մեծամասնությունը։ Ներկայացուցիչների պալատը փաստաթղթում նշել է, որ կոչ է անում կառավարությանը կառուցողական դիրքորոշում ընդունել։
Փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանը Նիդեռլանդների ակտիվ դերն է տեսնում կայունության ապահովման գործում, եթե Մոսկվայի և Կիևի միջև հրադադար հաստատվի։
Երկրի վարչապետ Դիկ Շուֆը նշել է, որ Նիդեռլանդների իշխանությունները բաց են Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու հնարավորության քննարկման համար։